Աշխարհ

09.12.2016 08:39


Նաև Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Զարյային» (տեսանյութ)

Նաև Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Զարյային» (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Օդեսսայում 2:0 հաշվով հաղթեց Լուգանսկի «Զարյային»:

Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրորդի հենց սկզբում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը: Սա նրա առաջին գոլն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Մխիթարյանը 85-րդ րոպեին փոխարինվեց։ Դրանից երեք րոպե անց հաշիվը կրկնապատկեց Զլատան Իբրահիմովիչը:

Այս հանդիպումից հետո սոցցանցերում և բրիտանական մամուլում հայ ֆուտբոլիստին համեմատում են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ` նրան անվանելով «նոր Մեսսի»:

Խմբային փուլի արդյունքով 6 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով զբաղեցրեց A խմբի երկրորդ տեղը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը