Վանաձորում նախկին ավագանու անդամի ինքնաշեն փայտե տնակը վերածվել է մոխրակույտի, որտեղ հայտնաբերվել է զենք-զինամթերք
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի հարևանությամբ գտնվող «Բոլորքար» տարածքի հարևանությամբ եղած ինքնաշեն փայտե վագոն-տնակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Տնակը, որը մոտ 108 քմ է, պատկանում է Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ, 57-ամյա Վահան Մխիթարյանին։ Փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ։ Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հետաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։