Աշխարհ

10.12.2016 19:45


Տուլայում նորածինը մահացել է մեքենայում՝ հարբած–քնած մոր մոտ

Տուլայում նորածինը մահացել է մեքենայում՝ հարբած–քնած մոր մոտ

ՌԴ Տուլայի քննիչները հետաքննում են 3 ամսական երեխայի մահը։ Փոքրիկը մահացել է մեքենայի մեջ, մինչ հայրը խանութից մանկական կեր էր գողանում, իսկ կողքին քնած էր հարբած մայրը։

«ntv.ru»–ի փոխանցմամբ՝ ծծկեր երեխայի մարմինը մեքենայի սալոնում գտել են ոստիկանները, որը բախվել էր կողքին կանգնած մեկ այլ մեքենայի։ Վթարի պահին թե՛ մայրը և թե՛ վարորդը քնած են եղել, մեքենան էլ, ինչպես ենթադրում են քննիչները, արգելակված չի եղել, և սկսել է ինքն իրեն առաջանալ։

Փոքրիկի՝ խանութից կեր գողանալու փորձ անող հորը բռնել են իրավապահները։

Պարզվել է՝ կատարվածի նախօրեին 35–ամյա մայրն ընկերների հետ մեքենայով շրջել է քաղաքով և ալկոհոլային խմիչքներ օգտագործել, իսկ առավոտյան կանգ են առել խանութի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը։

Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձուկից (ասֆիքսիա)։

Այժմ որոշվում է քրգործ հարուցելու հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը