Աշխարհ

11.12.2016 11:22


Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց չեմպիոն

Իսրայելական Էլիաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես է եկել Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մինչև 20 տարեկանների պայքարում Մարիտիրոսյանը նվաճել է մեկ ոսկե և արծաթե փոքր մեդալներ, իսկ երկամարտի արդյունքով հռչակվել է չեմպիոն:

Պոկում վարժությունում 180 կգ արդյունքով Մարտիրոսյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում նրա ցույց տված 220 կգ-ը երկրորդն արդյունք էր, իսկ երկամարտում Մարտիրոսյանի արդյունքն ամենաբարձրն էր:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մարտիրոսյանը հանդես է եկել 105+ քաշային կարգում:

Այս խորագրի վերջին նյութերը