Աշխարհ

12.12.2016 19:49


Ալեք Բոլդուինը պարգևատրվել է Դոնալդ Թրամփին նմանակելու համար (տեսանյութ)

Ալեք Բոլդուինը պարգևատրվել է Դոնալդ Թրամփին նմանակելու համար (տեսանյութ)

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը, ով նմանակել է Դոնալդ Թրամփին «Saturday Night Live» հաղորդաշարի ընթացքում, կինոքննադատների կողմից արժանացել է պարգևատրման իր կերպարանափոխման համար՝ «Լավագույն դերասան–հյուրը կատակերգական սերիալում» անվանակարգում։ «Critics Choice Awards»–ի պարգևատրումն անցկացվում է Կալիֆոռնիայում։ Այս մասին հայտնում է « life.ru»–ն։

Նմանակման դրվագում դերասանը կերտել է միլիարդատիրոջ կերպարը, ով ստանձնում է երկրի ղեկավարությունը։ Սակայն վերջինս այդքան էլ լավ տեսանկյունից չի ներկայացվել։ Ինքը Թրամփը, նայելով Բոլդուինի կողմից ստեղծած իր կերպարին, հայտնել է իր դժգոհությունը՝ անվանելով շոուն «միակողմանի և կողմնակալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը