Աշխարհ

12.12.2016 20:45


Ավստրալացին տունը զարդարել է բոլոր ժամանակների անիրական լուսավորությամբ (տեսանյութ)

Ավստրալացին տունը զարդարել է բոլոր ժամանակների անիրական լուսավորությամբ (տեսանյութ)

Ավստրալական Շեպարոտն քաղաքից դիջեյ Գրեգ Ջեշքեն հիմնովին պատրաստվել է Ամանորին՝ զարդարելով իր տունն ամենաանիրական և գունային լուսավորությամբ։ Այս մասին հայտնում է « life.ru»–ն։

Շենքի առաջնամասը զարդարող 280 հազար տոնական լույսերը վառում են և փոփոխում իրենց գույները հայտնի երաժշտությունների ռիթմերի ներքո, որոնց թվում է նաև ավստրալական ամենահայտնի «AC/DC» ռոք խմբի «Thunderstruck» կատարումը։

«Facebook»–ի իր էջում Գրեգը խոստացել էր, որ ամեն օր՝ դեկտեմբերի 1–24–ը, մեկ նոր երգ է ավելացնելու ցանկում, որոնք այնուհետև հնչելու են երեկոյան։ «Shepparton News» պարբերականը հավելում է, որ լույսերը յուրաքանչյուր ստեղծագործությանը համապատասխանեցնելու համար դիջեյը ծախսում է 6 ժամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը