Աշխարհ

12.12.2016 13:43


Մեքսիկայում արթնացել է Կոլիմա հրաբուխը (տեսանյութ)

Մեքսիկայում արթնացել է Կոլիմա հրաբուխը (տեսանյութ)

Դիտարժան տեսարան։ Մեքսիկական Կոլիմա հրաբուխը մեկ գիշերվա ընթացքում չորս անգամ ժայթքել է։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է մոխրի հետ միախառնված լավան բարձրանում մի քանի հարյուր մետր։

«Россия 24»–ը հայտնում է, որ Կոլիման գտնվում է Մեխիկոյի արևմուտքում և ամենաակտիվ հրաբուխն է այդ երկրում։ Այն նույնիսկ անվանում են «Մեքսիկական Վեզուվ»։

Տեղի իշխանություններն արդեն հարյուրավոր բնակիչների են տարհանել հարակից բնակավայրերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը