Աշխարհ

13.12.2016 19:53


ԱՄՆ–ում հիվանդ երեխան մահացել է Ձմեռ պապի ձեռքերում

ԱՄՆ–ում հիվանդ երեխան մահացել է Ձմեռ պապի ձեռքերում

Ամերիկյան Թենեսի նահանգում ձմռան սկզբին ողբերգական դեպք է պատահել։ Մահացու հիվանդ տղան հոգին ավանդել է Ձմեռ պապի ձեռքերում։ Այս պատմությունը NBC–ի լրագրողներին պատմել է Էրիկ Միթ–Մատցեն անունով տղամարդը, ով Ամանորի նախօրեին Նոսքվիլ քաղաքի սուպերմարկետներից մեկում մարմնավորում է Ձմեռ պապին։ Այս հայտնում է «life.ru»–ն։

«Ես աշխատանքից տուն էի եկել, և այդ պահին ինձ զանգահարեց տեղի հիվանդանոցի բուժքույրը։ Նա պատմեց, որ հիվանդասենյակներից մեկում մահանում է 5–ամյա տղա, ով շատ է վախենում, որ չի ապրի մինչև Ամանոր»,–ասել է Էրիկը։

15 րոպե անց տղամարդը հիվանդանոցում էր՝ անգամ չհասցնելով կերպարանափոխվել Ձմեռ պապի։ Խիտ մորուքի և մեծ փորի շնորհիվ նա արդեն իսկ նման էր Ձմեռ պապի։ Հիվանդասենյակի առջև տղայի մայրը տվել է Էրիկին որդու երազած նվերը՝ «Շնիկների պահակախումբը» մուլտֆիլմի խաղալիք հերոսներին։

«Ինձ ասացին, որ դու պատրաստվում ես բաց թողնել այս Ամանորը»,– ասել է Էրիկը՝ մտնելով հիվանդասենյակ։ Ձմեռ պապը վստահեցրել է տղային, որ էլֆերը չեն կարող թույլ տալ, որպեզի Ամանորն անցնի առանց նրա, և նախօրոք պատրաստել են տղայի երազած նվերը։

«Ես ասացի երեխայի, որ ուր էլ որ նա ընկնի, կարող է ասել, որ Ձմեռ պապի գլխավոր օգնականն է, և իր առջև կբացվեն բոլոր դռները։ Տղան հարցրեց՝ «Իրո՞ք», ժպտաց, գրկեց ինձ և մահացավ»,– արցունքները չզսպելով՝ հավելել է Էրիկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը