Աշխարհ

13.12.2016 15:39


Մխիթարյանը նոր տեսանյութ է տեղադրել իր էջում

Մխիթարյանը նոր տեսանյութ է տեղադրել իր էջում

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում նոր տեսանյութ է տեղադրել։ 27–ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ Անգլիայում իր սիրած խաղացողը «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին է եղել, իսկ ՄՅ–ի համար խաղալն՝ իր երազանքը։

«Ուրախ եմ խաղալ մեկնարկային կազմում և աշխատում եմ անել ամեն հնարավորն ակումբի համար։ Անգլիական ֆուտբոլը շատ է տարբերվում մյուս երկրների այդ մարզաձևից։ Սկզբում մի փոքր բարդ էր, բայց ես անում եմ անհրաժեշտ ամեն ինչ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը դառնալու համար։ Ուզում եմ խաղալ և օգուտ տալ ՄՅ–ին»,–ասել է Մխիթարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը