Աշխարհ

14.12.2016 10:05


Այսօր ՄՅ–ն կմրցի «Կրիստալ Պելասի» հետ

Այսօր ՄՅ–ն կմրցի «Կրիստալ Պելասի» հետ

Այսօր անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում «Կրիստալ Պելասը» կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Լոնդոնցիները մրացաշարային աղյուսակում 15-րդ տեղում են։ Ընթացիկ առաջնությունում Ալան Պարդյուի ակումբն աչքի է ընկել 6 անընդմեջ պարտությունների շարքով, որն ավարտվել է տնային խաղում «Սաութհեմփթոնի» դեմ 3։0 հաշվով տարած հաղթանակով։

ՄՅ–ն իր վերջին 2 հաղթանակը գրանցել է շնորհիվ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, որը հաղթական գոլերը հեղինակել է Օդեսսայում և «Տոտենհեմի» դեմ տնային խաղում։ Այս հանդիպումը, սակայն, Մխիթարյանը բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Հնարավոր է՝ նա 2 շաբաթ բացակայի։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 23:55–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը