Աշխարհ

14.12.2016 14:55


Ստամբուլում ուսուցիչն աշակերտներից պահանջել է կախաղանի պարանով լուսանկարվել

Ստամբուլում ուսուցիչն աշակերտներից պահանջել է կախաղանի պարանով լուսանկարվել

Ստամբուլի դպրոցներից մեկի ուսուցիչն աշակերտներից պահանջել է, որ վերջիններս կախաղանի պարանով լուսանկարվեն: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Demokrathaber»–ին հղումով։

Լուսանկարը ուսուցիչը տեղադրել է «Facebook» սոցցացնում` «Նախագա՛հ, արդարություն ենք պահանջում» գրառումով:

Լուսանկարի հրապարակմանն արձագանքել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» Իզմիրի պատգամավոր Թունջայ Օզքանը՝ նշելով, որ ցանկացած մարդ, ով երեխաներին խառնում է «կեղտոտ քաղաքականության» մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվի, և կոչ է արել երեխաների ընտանիքներին, որ նրանք դատական գործ բացեն ուսուցչի դեմ։

Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը