Աշխարհ

14.12.2016 20:00


Շեյքն ու Քուփերը գիտեն երեխայի սեռը (լուսանկարներ)

Շեյքն ու Քուփերը գիտեն երեխայի սեռը (լուսանկարներ)

Չնայած նրան, որ ռուս մոդել Իրինա Շեյքը և նրա սիրեցյալ Բրեդլի Քուփերը պաշտոնապես չեն հայտարարել, որ շուտով ծնողներ են դառնալու՝ արևմտյան ԶԼՄ–ն ակտիվորեն քննարկում է Շեյքի «հետաքրքիր դրությունը»։ Մասնավորապես, վերջերս համացանցում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ աստղային զույգն արդեն գիտի փոքրիկի սեռը։ Այս մասին հայտնում է ELLE–ն։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Շեյքի և Քուփերի երեխան լույս աշխարհ է գալու ամռան սկզբին։

Որոշ ինսայդերներ էլ պնդում են, որ վերջին ժամանակներս մոդելը մտերմացել է դերասանի մայրիկի՝ Գլորիա Կամպանոյի հետ։

«Բրեդլիի մայրիկը վաղուց երազում է թոռնիկի մասին, այդ պատճառով էլ շատ երջանիկ է, որ վերջապես իր տղան կունենա ժառանգորդ կամ ժառանգորդուհի»,–ասում է ինսայդերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը