Աշխարհ

15.12.2016 10:50


«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում հաղթել է «Կրիստալ Փելասին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում հաղթել է «Կրիստալ Փելասին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում հաղթել է «Կրիստալ Փելասին»: Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։2 հաշվով։

Մանկունիանցիներից գոլերի հեղինակներ են դարձել Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչը, դաշտի տերերից՝ Ջեյմս Մաքքարթուրը։

Անգլիայի առաջնության 16 խաղից հետո ՄՅ–ն 27 միավորով դեռևս մրցաշարային աղյուսակի 6–րդ տեղում է։

Հիշեցնենք՝ ՄՅ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել հանդիպումը վնասվածքի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը