Աշխարհ

15.12.2016 11:20


Թուրքիայում ցույցեր են անցկացվել Իրանի դեսպանատների առջև (տեսանյութ)

Թուրքիայում ցույցեր են անցկացվել Իրանի դեսպանատների առջև (տեսանյութ)

Թուրքիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Անկարայում Իրանի դեսպանատան և Ստամբուլում գտնվող հյուպատոսության առջև, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում։ Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը: Բողոքի ցույցեր են կազմակերպվում նաև ՌԴ հյուպատոսությունների առաջ:

Ցուցարարները մեղադրում են Սիրիայի բանակին և նրա դաշնակիցներին Հալեպում «խաղաղ բնակիչներին կոտորելու» համար:

Ու չնայած Հալեպի ազատագրումից ի վեր համացանցը ողողվել է քաղաքի բնակիչների ուրախությամբ՝ թուրքական ԶԼՄ-ն ու բարձրաստիճան պաշտոնյաներն անդադար հանդես են գալիս Հալեպը «փրկելու» կոչերով և ոչ մի կերպ չեն հաշտվում Ասադի բանակի տարած հաղթանակի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը