Աշխարհ

15.12.2016 14:45


Համացանցում է հայտնվել Քադիրովի և Գալուստյանի փորձի տեսանյութը՝ ՈւՀԱ–ի համար

Համացանցում է հայտնվել Քադիրովի և Գալուստյանի փորձի տեսանյութը՝ ՈւՀԱ–ի համար

Համացանցում է հայտնվել շոումեն Միխայիլ Գալուստյանի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի մասնակցությամբ Ուրախների և հնարամիտների ակումբի համար պատրաստվող համարներից մեկի փորձի տեսանյութը։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։

Նմանակումը ցուցադրվել էր նոյեմբերի 27–ին՝ Ուրախների և հնարամիտների ակումբի 55–ամյակի կապակցությամբ։

Քադիրովը խոստովանել է, որ Գալուստյանի հետ ընդամենը 2 անգամ են փորձարկել նմանակումը, սակայն դա էլ բավական էր, որ այն համացանցի իսկական հիթ դառնար։

«Գալուստյանը լակոնիկ էր, բովանդակալից և ճիշտ նմանակող»,–«Ինսթագրամի» իր էջում գրել էր Քադիրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը