Լրահոս

16.12.2016 09:03


Ալագյազ գյուղում անասնագոմի տանիք է փլուզվել․ սատկել է 15 հավ

Ալագյազ գյուղում անասնագոմի տանիք է փլուզվել․ սատկել է 15 հավ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.01-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է 2-րդ փողոցի տներից մեկին (սեփականատեր՝ Կ. Ա.) հարակից անասնագոմի տանիքից մոտ 10 քմ հատված. սատկել է 15 հավ:

Ահազանգի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին ու ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետին:

Այս խորագրի վերջին նյութերը