Աշխարհ

09.01.2017 22:27


Քայլի Ջենները «Ոսկե գլոբուսին» հաջորդած երեկույթին չի փորձել թաքցնել ոտքի սպին (ֆոտոշարք)

Քայլի Ջենները «Ոսկե գլոբուսին» հաջորդած երեկույթին չի փորձել թաքցնել ոտքի սպին (ֆոտոշարք)

Համաձայն ավանդույթի՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պարգևատրման արարողությունից հետո աստղերը գնում են նշելու այս տարվա իրենց առաջին հաղթանակները։ Ամենաաղմկահարույց երեկույթներից մեկը եղել է HBO հեռուստաալիքի կողմից կազմակերպված աֆթերփարթին (մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթը)։

Երեկոյի զարդերը եղել են Ջեններ քույրերը, որոնք ցուցադրել են իրենց անկեղծ զգեստներն ու սիրով դիրքավորվել լուսանկարիչների համար։

Քայլի Ջենները քրոջ՝ Քենդալի հետ լուսանկարվելիս հպարտորեն ցուցադրել է իր ոտքի մեծ սպին, որը նա ձեռք է բերել 5 տարեկանում՝ Քենդալի հետ պահմտոցի խաղալու ժամանակ. այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Քայլին և Քենդալը կիսվել են երեկոյի լուսանկարներով իրենց սոցցանցերում։ Կադրերից երևում է, որ Ջեններ քույրերը երեկոյի ընթացքում բավականին քաղցած են եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը