Լրահոս

26.01.2017 15:35


Ռոման Ամոյան. «Մեծ սպորտը թողնելու ճիշտ ժամանակն է»

Ռոման Ամոյան. «Մեծ սպորտը թողնելու ճիշտ ժամանակն է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Ռոման Ամոյանը հայտարարել է կարիերան դադարեցնելու մասին:

–Դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Շատ եմ մտածել, պարզապես, պրոֆեսիոնալ մարզիկի կարիերայում լինում է պահ, երբ պետք է ավարտել այն,–ասել է նա։

Մարզիկի խոսքով՝ ինքը միշտ հաղթանակներ է տոնել, սակայն հիմա արդեն դա չի ստացվում:

–Մեծ սպորտը թողնելու ճիշտ ժամանակն է,–նշել է Ամոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը