Լրահոս

10.01.2010 14:21


Թիվ 10/19 ընտրատեղամասում լրագրող Գոհար Վեզիրյանի և հանձնաժողովի նախագահի միջև վեճ է բռնկվել

Թիվ 10/19 ընտրատեղամասում լրագրող Գոհար Վեզիրյանի և հանձնաժողովի նախագահի միջև վեճ է բռնկվել

Թիվ 10/19 ընտրատեղամասը առանձնակի ուշադրության կենտրոնում էր։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ոստիկանները դուրս էին բերել ընտրատեղամասից։ Տեղամասում դիտորդություն էին իրականացնում «Հայք», «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի լրագրողները, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպանատան դիտորդներ։ Երբ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը փորձել է այդ ընտրատեղամասի հետ առնչություն չունեցող մի երիտասարդի դուրս հրավիրել, հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը  պնդել է, թե այդ տղան չի խանգարում իրենց աշխատանքին և չարժե նրան դուրս հանել։

-Կապ չունի։ Կողմնակի անձ է և իրավունք չունի գտնվել այստեղ,-ասել է Գոհար Վեզիրյանը։

Իսկ թիվ 10/19 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանն էլ սպառանցել է  լրագրողին. «Նայի, հա՜, դու պլանի տակ ես արդեն»։

Երբ  «7օր»-ի լրագրողը փորձել է նկարահանել այդ վեճը, նրան արգելել են՝ ասելով. «Մի՛ նկարի, ասում եմ։ Խի՞ ես նկարում, որ... Դե դու շարունակի նկարել, կտենաս՝ ինչ կլնի»։

Նշենք, որ ըստ հանձնաժողովի նախագահի՝ այս պահի դրությամբ այդ ընտրատարածքում ընտրողների թիվը հասել է 195-ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը