Լրահոս

01.02.2017 22:35


Ագարակաձորում քարը սարից պոկվել և հարվածել է տան պատին

Ագարակաձորում քարը սարից պոկվել և հարվածել է տան պատին

Փետրվարի 1-ին, ժամը 15.35-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում՝ քարը սարից պոկվել և հարվածել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հարակից սարից տեղի է ունեցել քարաթափում. քարը (մոտ 3 խմ) գլորվել և բախվել է տան պատին (մոտ 20 քմ)՝ առաջացնելով ճաքեր (10 սմ երկարությամբ, 2 մմ լայնությամբ):

Այս խորագրի վերջին նյութերը