Լրահոս

03.02.2017 11:42


Խորհրդավոր դեպք Երևանում. պարզվում են 23-ամյա տղայի՝ 4-րդ հարկից ընկնելու հանգամանքները

Խորհրդավոր դեպք Երևանում. պարզվում են 23-ամյա տղայի՝ 4-րդ հարկից ընկնելու հանգամանքները

Երեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 1 հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդ տղայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ քաղաքացին տեղափոխվել է Խորենացի փողոցի թիվ 15 շենքի բակից և նա Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հակոբ Սարգսյանն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 4-րդ հարկի պատուհանից վայր է ընկել։ Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, կպարզվի հետաքննության ընթացքում։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը