Լրահոս

10.01.2010 15:57


Ն. Փաշինյանի վստահված անձանց վրա հարձակվել են շուրջ 20 հոգի

Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ ժամը 14.40-ին 10/09 ընտրատեղամասի շրջակայքում առաջացել են կուտակումներ: Ահազանգից հետո այնտեղ ժամանած Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց վրա հարձակվել է շուրջ 20 անձնավորություն: Ծեծկռտուքին ներկա գտնվող ոստիկանությունն, ըստ էության, հարձակվողների նկատմամբ չի ձեռնարկել որևէ միջոցառում: Ներկայումս Նիկոլ Փաշինյանի ենթաշտաբի 3 անդամ, այդ թվում՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը