Քաղաքական

16.02.2017 13:46


ՀՅԴ–ի ցուցակը ևս հայտնի է

ՀՅԴ–ի ցուցակը ևս հայտնի է

Հրապարակվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ ցուցակը, որը բաղկացած է լինելու 170 թեկնածուից։

Այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը, նախընտրական շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը 2–րդ հորիզոնականում է, նրան հաջորդում են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՀՅԴ Վանաձորի ավագանու անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 5-րդն է, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ 6-րդը, ԱԺ պատգամավոր Արմեն Բաբայանը՝ 7-րդը, Ռուզաննա Առաքելյանը՝ 8-րդը։ Ցուցակի 9-րդ տեղում Սպարտակ Սեյրանյանն է, 10–րդը՝ ԱԺ պատգամավոր Միքայել Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը