Լրահոս

18.02.2017 10:19


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 18-ին՝ ժամը 04:22-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Գետափնյա ավտոճանապարհին՝ դաշտամիջում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 PC 608 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 03:31-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները «Mercedes c180» մակնիշի 50 ZQ 077 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և թվով 2 ուղևորների տեղափոխել են Այգավան գյուղ:

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 02:46-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ին՝ Վարդենյաց լեռնանցքում, «ՎԱԶ-2107» մակնիշի 35 AT 859 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 35 AT 859 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 01:53-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Արտենի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Արագածավան-Արգինա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի 70 TA 070 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը