Լրահոս

21.02.2017 14:53


Հրդեհ է բռնկվել Նոր Հաճնի բնակելի փայտյա շինությունում

Հրդեհ է բռնկվել Նոր Հաճնի բնակելի փայտյա շինությունում

Փետրվարի 21-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պ. Սևակ 4-րդ թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. Սևակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից հողատարածքում գտնվող բնակելի փայտյա շինությունում (մոտ՝ 80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել՝ 13:17-ին:

Այրվել է փայտյա շինությունը՝ գույքով (մոտ 60 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը