Լրահոս

21.02.2017 14:59


Նուբարաշենի տներից մեկի հարակից շինության ծածկը փլուզվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա

Նուբարաշենի տներից մեկի հարակից շինության ծածկը փլուզվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա

Փետրվարի 21-ին՝ ժամը 10:32-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից շինության ծածկը փլուզվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է տանը կից շինության երկաթե կառուցատարրերով ծածկը (60 քմ) և նստել «Ford Transit» մակնիշի 387 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա:

Փրկարարները տեղադրել են հենասյուներ, ֆիքսել ծածկը և դուրս բերել ավտոմեքենան:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը