Լրահոս

21.02.2017 17:28


Փլուզում է տեղի ունեցել Ազատամարտիկների փողոցում

Փլուզում է տեղի ունեցել Ազատամարտիկների փողոցում

Փետրվարի 21-ին, ժամը 16:31-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքում կառուցված ձեղնահարկը փլուզվել է, առկա է տան հիմնապատերի թուլացման վտանգ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը