Լրահոս

23.02.2017 10:13


Հրդեհ Սիսիան քաղաքում

Հրդեհ Սիսիան քաղաքում

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:15-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Տնակներ» կոչվող տարածքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 00:58-ին:

Այրվել է Ո. Մ.-ին պատկանող «Mercedes E190» մակնիշի 22 OL 166 պետհամարանիշով ավտոմեքենայի հետևի նստատեղը՝ մասամբ և ջերմահարվել՝ բեռնախցիկը:

Այս խորագրի վերջին նյութերը