Լրահոս

24.02.2017 08:34


Բագրևանդ փողոցում գտնվող ջերմոցի ապակյա տանիքը կուտակված ձյան ծանրությունից փլուզվել է

Բագրևանդ փողոցում գտնվող ջերմոցի ապակյա տանիքը կուտակված ձյան ծանրությունից փլուզվել է

Փետրվարի 23-ին, ժամը 20:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի թիվ 88 հասցեում գտնվող ջերմոցի ապակյա տանիքը կուտակված ձյան ծանրությունից փլուզվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղացած ձյան շերտի ծանրությունից Բագրևանդ փողոցի թիվ 88 հասցեում գտնվող «Նիագարա» ռեստորանային համալիրի տարածքում ամբողջությամբ փլուզվել են «Ներա Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող ապակե ջերմոցի (3500 քմ) կառուցատարրերը. տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը