Քաղաքական

05.03.2017 15:00


ՕՐՕ դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի դրույթները (տեսանյութ, ֆոտոշարք)

ՕՐՕ դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի դրույթները (տեսանյութ, ֆոտոշարք)

Տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվի հավաքը, որի ժամանակ ներկայացվեցին դաշինքի նախընտրական ծրագրի դրույթները։

Ելույթներով հանդես եկան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, ՕՐՕ դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը։

Այսօրվանից՝ մարտի 5–ից, սկսվել է դաշինքի նախընտրական քարոզարշավը։

Վաղ առավոտյան դաշինքի անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն, այնուհետև՝ Հաղթանակի զբոսայգի։

Մարտի 6-ից էլ կմեկնարկեն մարզային այցելությունները։ Նախընտրական առաջին այցը կկատարվի Տավուշ:

Հավաքի ժամանակ նաև ներկայացվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական տեսահոլովակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը