Լրահոս

10.03.2017 11:26


Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել

Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ռուսական մասնավոր «Եվրասիական մեդիա խումբ» ընկերության ղեկավար և դիվանագետ Վարդան Տողանյանին արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Վարդան ՏՈՂԱՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա)»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նախօրեին պաշտոնապես վայր է դրել իր լիազորությունները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել դիվանագետ գործընկերներին և հայկական համայնքին Ռուսաստանում տարիների համագործակցության համար:

Այս խորագրի վերջին նյութերը