Լրահոս

10.03.2017 14:06


Վթարային ջրանջատում Շենգավիթում

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` մարտի 10-ին տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 12.00-18.00–ն դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը