Լրահոս

10.03.2017 17:54


Բացահայտվել է գողության 11 դեպք

Բացահայտվել է գողության 11 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 11, խարդախության 4, կողոպուտի 2 և հարկերից խուսափելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը