Լրահոս

10.03.2017 21:57


Շարունակում են զինամթերք հանձնել

Շարունակում են զինամթերք հանձնել

Մարտի 9-ին՝ ժամը 18-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1951 թ. ծնված Աշոտ Ս.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 188 փամփուշտ, 2 լուսարձակ, փամփուշտների 2 շղթա, ինքնաձիգի դատարկ պահունակ, պայթուցիչ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի:

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 9-ին՝ ժամը 15.30-ին, 1974 թ. ծնված Արմենակ Ք.-ն ինքնակամ հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 96 փամփուշտ, հակատանկային ական և նռնակ՝ պայթուցիչով:

***
Մարտի 9-ին՝ ժամը 16.30-ին, 1990 թ. ծնված Արտաշես Մ.-ն ոստիկանության Ախուրյանի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-58» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի հարթափող, որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը