Լրահոս

13.03.2017 09:55


Հրդեհ Արջուտ գյուղում (լրացված)

Հրդեհ Արջուտ գյուղում (լրացված)

Մարտի 12-ին՝ ժամը 21:25-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում այրվում է տան տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 29-րդ փողոցի Պ. Պ.-ին պատկանող տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 01:55-ին:

Ամբողջությամբ այրվել են փայտյա առաստաղը՝ 120 քմ, 4 դուռ, 5 պատուհան, 2 ներքնակ, մասամբ՝ տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 150 քմ, հատակը՝ մոտ 100 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը