Լրահոս

14.03.2017 14:49


Սերժ Սարգսյանը ժամանել է Ռուսաստան

Սերժ Սարգսյանը ժամանել է Ռուսաստան

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:

Այցի շրջանակներում Ս. Սագսյանն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը