Լրահոս

16.03.2017 10:00


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը