Լրահոս

16.03.2017 12:06


Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի՝ ժամը 12:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի Ջերմուկ, Սյունիքի Քաջարան քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը