Լրահոս

17.03.2017 10:20


Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes E200», «Renault Kangoo» և «Honda Elantra» մեքենաները

Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes E200», «Renault Kangoo» և «Honda Elantra» մեքենաները

Մարտի 16-ին՝ ժամը 22:09-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան 40 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes E200» մակնիշի 96 NN 777 (վարորդ Է. Շ.), «Renault Kangoo» մակնիշի 01 OL 033 (վարորդ Վ. Ա.), «Honda Elantra» մակնիշի 28 DP 888 (վարորդ Հ. Ք.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Renault Kangoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավոտմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը