Լրահոս

19.03.2017 10:35


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Մարտի 19-ին՝ ժամը 04:03-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ջամշլու ավտճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի 34 AA 668 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ.) Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է ձյան շերտում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (5 ուղևոր):

***

Մարտի 19-ին՝ ժամը 03:34-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «վազ 21-099» մակնիշի 35 FC 799 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ա.) և ևս 2 ավտոմեքենա արգելափակվել են Սարալանջ գյուղի սկզբնամասում:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (10 ուղևոր):

***

Մարտի 19-ին՝ ժամը 02:19-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «DAEWOO» մակնիշի 35 FX 926 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ.) և 2 ուղևոր՝ ԻԻՀ-ան քաղաքացիներ, կորցրել է կառավարումը և հայտնվել ցեխակույտի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 19-ին՝ ժամը 01:41-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի ավտճանապարհին «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը ամառային լինելու պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտից «infiniti» մակնիշի 50 DZ 550 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Ա.-ին) և իր 3 ուղևորներին տեղափոխել են հրշեջ փրկարարական ջոկատ:

***

Մարտի 19-ին՝ ժամը 00:38-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Սլուլակ» կոչվող թաղամասում հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 18-ին՝ ժամը 23:06-ին, ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Գեղարոտ ավտճանապարհին «Nissan Cefiro» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոճանապարհի 6-րդ կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 18-ին՝ ժամը 22:55-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության քաղաքացի Փիթեր Շմիտը իր վարած «Mazda» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետության Ժդանովական գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՃԿԿ օպերատիվ հերթափոխի հրահանգչին:

***

Մարտի 18-ին՝ ժամը 22:40-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասում՝ Մալի բազար կոչվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում (ավտոմեքենայում կա ուղևոր). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները քաղաքային զբոսայգու մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «LADA-21099» մակնիշի 34 ZV 263 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., 1 ուղևոր):

***

Մարտի 18-ին՝ ժամը 19։37-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ավտոմեքենան դաշտում ձնակույտի մեջ արգելափակվել է. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 14 կմ դեպի հյուսիս դաշտամիջյան ճանապարհից արգելափակումից դուրս են բերել «LEXUS 470» մակնիշի 72 GX 072 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ. Ս., 4 ուղևոր)։

***

Մարտի 18-ին՝ ժամը 19:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցից արգելափակումից դուրս են բերել «Toyota Prado» մակնիշի 03 SL 382 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Կ.) և «Subaru Forester» մակնիշի 35 SR 407 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Բ.) ավտոմեքենաները (8 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը