Լրահոս

21.03.2017 13:25


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 20-ին՝ ժամը 00.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղու թիվ 65 էլեկտրասյան մոտ կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 4 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 13.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 53-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում, երթուղային տաքսու սրահում՝ կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին՝ ժամը 14.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ ամբուլատոր բուժօգնության է դիմել 48-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 20.30-ին, Ավան Դուրյան թաղամասի թիվ 47 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 8.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 9.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 11 դպրոցի դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը ժամը 13.30-ին «Աջ զստոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին՝ ժամը 1.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Կապան-Վաչագան ճանապարհին գլորվել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը