Լրահոս

27.03.2017 10:25


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես `Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 47 շենքի մոտակայքում՝ 5 քմ, Հ. Էմինի փողոցում՝ Սլավոնական համալսարանի մոտակայքում՝ 20 քմ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին փակուղու վերջնամասում՝ մոտ 8000 քմ խոտածածկույթ և մոտ 2000 քմ խաղողի այգի և պտղատու ծառեր, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մոտակայքում՝ 2 հա, Սևան քաղաքի Նավավարների փողոցի թիվ 15 տան բակում՝ 700 հակ, Ազատության փողոցի թիվ 8 տան բակում՝ 300 հակ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 1 շենքի բակում՝ 1300 քմ, Կարբի գյուղի «դեմեր» կոչվող տարածքում՝ Մ. Բ.-ին պատկանող այգում՝ խոտածածկույթ մոտ 5000 քմ և շոգեխաշվել՝ մոտ 60 հատ խնձորենի, Ս. Ա.-ին պատկանող այգում՝ խոտածածկույթ մոտ 4000 քմ և շոգեխաշվել մոտ 40 հատ խնձորենի, Արարատի մարզի Նոր-Կյուրի գյուղի 21-րդ փողոցի թիվ 198 տան մոտակայքում՝ 5000 քմ, Արևաբույր գյուղում՝ 5000 քմ, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Սրբ. Հովհաննես» եկեղեցու մոտակայքում՝ 1500 քմ, Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 3 ծառ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հ. Վերդյան փողոցի թիվ 36 հասցեում՝ մոտ 10 քմ բուսածածկույթ, ջերմահարվել՝ 3 ծառ, Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 1 շենքի հետնամասում՝ 300 քմ, Ծազկաձոր քաղաքի Թփուտներ հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 3500 քմ, Չարենցավան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի մոտակայքում՝ 300 քմ, Սյունիքի մարզի Գետաշեն գյուղի «Արծվաբերդ» կոչվող տարածքում՝ 1.5 հա, Մեղրի քաղաքի Մրգանուշ փակուղու թիվ 1 հասցեում՝ 220 քմ, Գորիս քաղաքի Սարգսյան փողոցի մոտակայքում՝ 3 հա, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 45-րդ կմ-ի մոտակայքում՝ 2.5 հա, Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ 200 քմ, Բերդ քաղաքի Ղզանչա քար կոչվող աղբյուրի մոտ՝ 5000 քմ, Դիլիջան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ 2000 քմ, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և մեկ փշատենի, ջերմահարվել՝ հինգ բարդի, Արմավիրի մարզի Հացիկ գյուղից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 2500 քմ խոտածածկույթ և ակացիայի մացառներ, Միասնիկյան գյուղից Դալարիկ գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում՝ 8000 քմ բուսածածկույթ, իսկ Գ. Մ.-ին պատկանող հողատարծքում այրվել է 2000 քմ չոր խոտ և ջերմահարվել՝ 30 հատ ծիրանենի, Լենուղի գյուղի սկզբնամասում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 150 պտղատու ծառեր, Արմավիր քաղաքի Փշատավանի թիվ N զորամասի սահմանապահ ուղեկալի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում՝ 300 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 29 հասցեում գործող «ՎԱՆՄԵԴ» բժշկաստոմատոլոգիական կենտրոնի մոտակայքում այրվել է ծառի բունը մասնակի (բարդի) և մոտակայքում 25 քմ խոտածածկույթ, Ներսիսյան թաղամասի նախկին քարհանքի տարածքում՝ 100 քմ, Բազում թաղամասից դեպի Խնձորուտի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին՝ 1 հա բուսածածկույթ, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվել է 700 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը