Լրահոս

30.03.2017 10:02


Հրդեհ Արարատ գյուղում

Հրդեհ Արարատ գյուղում

Մարտի 29-ին՝ ժամը 14:56-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Զոդ թաղամասում գտնվող զորամասի մոտակա շինության ներսում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքոնյան փողոցի տներից մեկի հողամասի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:36-ին:

Այրվել են չգործող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 3 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը