Լրահոս

10.12.2010 15:29


Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Տարոն Մարգարյան

Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Տարոն Մարգարյան

Գագիկ Բեգլարյանը դեպքերի նման զարգացումներին, ըստ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի, պատրաստ էր։

Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի քաղաքական ակտիվացմանը, նոր ուժ ստեղծելուն, ապա Արամ Կարապետյանի կարծիքով'այն արտահոսքը, թե նրան կարող է կուսակցությունից հեռացնեն, քրեական գործ հարուցեն և այլն, վերջինիս հասկացնելու համար էր, որ «հանգիստ իր տեղը նստի և մտքով ոչինչ չանցկացնի»։

Այս համատեքստում անդրքոչարյանական ուժերի խնդրին անդրադառնալով' Արամ Կարապետյանն ասել է, թե Քոչարյանն այսօր ունի վարչական և ֆինանսական բազմաթիվ ռեսուրսներ, սակայն միաժամանակ հասկանում է, որ կա ժողովրդի հիշողությունը։

-Նա 10 տարի ստեղծված համակարգի գլխին է եղել, և ճիշտն ասեմ' Սերժ Սարգսյան չէր ինքը, լավ էլ «пахан» է եղել, այսինքն ամեն ինչով պահել է, բազմացրել է և այլն։ Այդ հիշողությունը թույլ չի տալիս, որ մարդը մինչև վերջ ժողովրդի վստահությունը շահելով, մտածելով գա իշխանության, ուրեմն պետք է մտնի ինտրիգների դաշտ,-ասել է Արամ Կարապետյանը և հավելել,-հիմա կա Տարոն Մարգարյան, և որքան գիտեմ' քոչարյանական Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդի», ում նույնպես ուզում են քաղաքապետ դարձնել։

Այդ հարցը, ըստ Ա. Կարապետյանի տվյալների, քննարկվել է ՀՀԿ-ում։

Այդուհանդերձ, նրա կարծիքով, քաղաքապետ կնշանակվի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը