Լրահոս

06.04.2017 16:49


Հրդեհ Հառիճ գյուղում և Ալափարսի սկզբնամասում

Հրդեհ Հառիճ գյուղում և Ալափարսի սկզբնամասում

Ապրիլի 6-ին, ժամը 12:42-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ալափարս գյուղի սկզբնամասում գտնվող անգարում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Ապրիլի 6-ին, ժամը 12:11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքը՝ մոտ 10 քմ, պահեստավորված փայտ՝ մոտ 0,5 խմ և մոտ 700 քմ չոր խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:56-ին, մարվել՝ 15:08-ին:

Այս խորագրի վերջին նյութերը