Լրահոս

01.05.2017 14:46


Նոր Արեշի փողոցում հրդեհ է բռնկվել՝ վարձակալած տան խոհանոցում

Նոր Արեշի փողոցում հրդեհ է բռնկվել՝ վարձակալած տան խոհանոցում

Մայիսի 1-ին, ժամը 10:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշի 7-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Դ.-ի վարձակալած տան խոհանոցում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է խոհանոցում (մոտ 7 քմ) կենցաղային իրեր, լվացքի մեքենան՝ ամբողջությամբ, իսկ սառնարանը և խոհանոցի դուռը մասամբ ջերմահարվել են:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը