Լրահոս

08.05.2017 13:15


Արմավիր-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին․ նույն հատվածում շղթայական վթար էլ է եղել

Արմավիր-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին․ նույն հատվածում շղթայական վթար էլ է եղել

Մայիսի 7-ին, ժամը 20:19-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին` 1-ին կամրջին, ավտոմեքենան կողաշրշվել և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-17 միջհամայնքային ավտոճանապարհի Արմավիր-Գյումրի հատվածի 3-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի 35 AG 065 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

«Nissan March» մակնիշի ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու ընթացքում ճանապարհի նույն հատվածում բախվել են «Porsche Cayenne» մակնիշի 96 VU 969 (վարորդ՝ Ա. Մ.), «LADA 21014» մակնիշի 34 TM 231 (վարորդ՝ Հ. Խ.) և «ВАЗ 2101» մակնիշի 31 US 564 (վարորդ՝ Դ. Ի.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը