Լրահոս

14.05.2017 13:53


ՃՏՊ Մանթաշյան փողոցի մոտ․ կան տուժածներ

ՃՏՊ Մանթաշյան փողոցի մոտ․ կան տուժածներ

Մայիսի 14-ին, ժամը 00:30-ին ահանզանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մանթաշյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում BMW X5 մակնիշի 34 VF 860 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) բախվել է կայանած Mercedes E430 մակնիշի 34 UC 814 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Վ.) և Nissan Teana մակնիշի 35 GR 530 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Գ.) ավտոմեքենաներին, վերջինիս ուղևորներ՝ Ռ. Մ.-ը և Ջ. Պ.-ը հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ:

Փրկարարները Ռ. Մ.-ին և Ջ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը