Լրահոս

14.05.2017 14:26


Ուջանի սկզբնամասում «Nissan»-ը կողաշրջվել է. կան տուժածներ

Ուջանի սկզբնամասում «Nissan»-ը կողաշրջվել է. կան տուժածներ

Մայիսի 14-ին, ժամը 23:45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սկզբնամասում «Nissan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի 37-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 21 XV 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ:

Կապ է հաստատվել Աշտարակի ԲԿ-ի հետ, որտեղ բժիշկները տուժածներ՝ 1992 թ. ծնված Գ. Հ.-ի, 1996 թ. ծնված Ա. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 1991 թ. ծնված Տ. Ե.-ի առողջական վիճակը՝ ծանր: Վերջինս հոսպիտալացվել է «ԱՐՄԵՆԻԱ» հանրապետական ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազերծել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը