Լրահոս

17.05.2017 08:30


Արաքս գետը վարարել է․ վնասվել է ափապաշտպան պատնեշը (ֆոտոշարք)

Արաքս գետը վարարել է․ վնասվել է ափապաշտպան պատնեշը (ֆոտոշարք)

Մայիսի 16-ին, ժամը 11:36-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում Արաքս գետի վարարման հետևանքով վնասվել է ափապաշտպան պատնեշը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգչին և ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ հերթապահին, ով հաղորդեց, որ գետի ափապաշտպան շերտից ողողվել է մոտ 50 մ հատված. գետում ջրի մակարդակը նվազել է, հետագա ողողվելու վտանգ չկա:

Իրավիճակը գնահատելու նպատակով (Բագարան և Երվանդաշատ գյուղեր, Արաքս գետի ափամերձ տարածքներ) դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. մայիսի 15-ին, ժամը 16:00-ի սահմաներում սահմանային սյունից մոտ 200 մ դեպի մյուս սահմանային սյունը գետը ողողել է ափապատնեշը (մոտ 20 մ):

Համապատասխան մարմինների կողմից տարածքի ափապատնեշի ամրացման աշխատանքներ չեն իրականացվել:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը